Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Հայաստանում քուրդ չկա, մի հոգի է,էդ մի հոգուն բերում պատգամավոր են նշանակում»

«Հայաստանում քուրդ չկա, մի հոգի է,էդ մի հոգուն բերում պատգամավոր են նշանակում»
27.11.2018 | 02:02

Եզդիների ազգային միության նախագահ ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԸ դժգոհ է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին եզդիների ներգրավվածությունից։

Ըստ պարոն Թամոյանի՝ եզդիներն արհամարհված են Հայաստանի Հանրապետությունում, նրանց հաշվի չեն առնում։ «Գնում, փողոցից մարդկանց բռնում բերում են եզդի համայնքի անունից ներգրավում համամասնական ցուցակներում։ Այդպես չի կարելի։ Անցյալ ընտրություններում էլ այդպես եղավ, բերեցին քրդերին, Հայաստանում քուրդ չկա, մի հոգի է, էդ մի հոգուն բերում պատգամավոր են նշանակում։ Կնյազ Հասանովը մի հոգի է, մի քուրդ է։ Քրդական համայնք չկա Հայաստանում։ Սա արհամարհանք է։ Եզդիների հաշվին են նրան բերում։ Նախկինում էլ Ռուստամ Մախմուդյանն էր պատգամավոր, նա քրդամետ էր։ Այս ընտրությունները կատարում են առանց Եզդիների ազգային միության կարծիքը հաշվի առնելու։ Մեր միությունն է ղեկավարում Հայաստանի եզդիների համայնքը, մեր տեսակետը պետք է հարցնեն։ Մենք ենք զբաղվում մեր ազգային խնդիրներով՝ դպրոցների, դասագրքերի, ռադիոյի, մամուլի հարցերով։ Բայց մեզ արհամարհում են։ Ո՞նց կլինի այդպես»,- ասում է Ազիզ Թամոյանը։ Նա նաև նկատում է, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքում ներգրավված է Ռուստամ Բակոյանը, որը թեև իրենց միությունից չի առաջադրվել, սակայն ներկայացնում է եզդիների շահերը։


Պարոն Թամոյանը նշում է, որ եզդիները Հայաստանում քրդանում են. «Արագածոտնի 5 գյուղերում երեխաները սովորում են քրդերեն, քրդերի պատմություն, կրոն, մինչդեռ այդ երեխաների ծննդյան վկայականներում գրված է «եզդի»: Մեր երեխաներին քրդացնում են։ Ռյա Թազա գյուղում կա «Քրդական բանվորական կուսակցության» գրասենյակ, քուրդ աշխատողներ: Նրանք մտնում են եզդիների տներ, քարոզում, թե նրանք եզդի չեն, քուրդ են։ Ո՞նց կարող է նման բան տեղի ունենալ։ Արցախյան պատերազմի ժամանակ ես 500 եզդի կամավորականների եմ տարել, ու կռվել ենք անկախության համար։ Եզդիները ունեցել են 40-ից ավելի զոհեր, որոնցից մեկը Քյարամ Սլոյանն էր, որին թշնամիները գլխատեցին: Ղարաբաղի հողը մեր արյունով ենք ներկել, ո՞նց կարելի է չհարգել մեր կարծիքը։ Բազմաթիվ նամակներ ենք գրել մեր խնդիրների մասին Հայաստանի իշխանություններին, բայց հաշվի չեն առնում։ Սա խիստ վիրավորական է եզդի ժողովրդի համար։
Ամբողջ աշխարհի եզդիները ծիծաղում են, ասում են՝ Հայաստանում քուրդ չկա, մի հոգի է, այն էլ բերում են պատգամավոր սարքում։ Ես այն կարծիքին եմ, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ այս խնդիրներից»։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1712

Մեկնաբանություններ